Մոսկվայում 4-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանի հոգեբուժական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Որոշում է կայացվել նրան №6 կանացի մեկուսարանից տեղափոխել Բուտիրկա քննչական մեկուսարանի հոգեբուժական հիվանդանոց»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ որոշումը կայացվել է անցյալ շաբաթ։