Թուրքիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը: Կանանց 63 կգ քաշային կարգում 18-ամյա Քրիստինե Պետրոսյանը B խմբի մրցումներում երկամարտի 214 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը:
224 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց կոլումբիացի Մերսեդես Իզաբել Պերես Տիգրերոն: Մակաոյի ներկայացուցիչ Սյա Լյուն երկրորդ տեղը գրավեց երկամարտի 220 կգ արդյունքով: A խմբի ուժեղագույնները պայքարը կսկեն ավելի ուշ, որից հետո էլ հայտնի կդառան Քրիստինե Պետրոսյանի վերջնական տեղը:
Հիշեցնենք, որ 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը գրավել էր 12-րդ տեղը:




























