Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին փորձագետների խորհրդին խնդրել է փոխանորդ «հեղափոխական» ընտրել, որը կփոխարինի իրեն, երբ ժամանակը գա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրանական հեռուստաընկերությունը։

Իրանի հոգեւոր առաջնորդը 76 տարեկան է։

Իրանի փորձագետների խորհուրդը հատուկ պետական մարմին է, որը իրավունք ունի արտակարգ դեպքերում իր շարքերից ընտրել երկրի գերագույն հոգեւոր առաջնորդին։ Այս պահին երկրի գերագույն հոգեւոր առաջնորդը Ալի Խամենեին է։ Փորձագետների խորհուրդն ունի 88 աստվածաբան՝ իսլամական իրավունքի գիտելիքներով։