Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ երկրի տնտեսությունը դեռեւս դրական արդյունք չի ստացել Թեհրանում արտասահմանյան պատվիրակությունների հետ բանակցություններից, հայտնում է Reuters-ը։

«Մենք դեռեւս ոչ մի դրական բան չենք տեսել Իրան այցելող պատվիրակություններից։ Մենք իրական բարելավումներ ենք ակնկալում։ Թղթի վրա խոստումները նշանակություն չունեն»,- մեջբերում է գործակալությունը Խամենեիի խոսքը։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» 2015թ. ամռանը պատմական համաձայնության էին եկել իրանական միջուկային ծրագրի շուրջ, որի իրականացման դեպքում Իրանի վրայից հանվում են բոլոր պատժամիջոցները, փոխանցում է RIA Novosti-ն։