Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա Երկաթե մարդու դիմակով ցանցի թիմին պատմում է բելառուսական MSQRD-ի նախագծողների միանալու մասին:
Երկաթե մարդու դիմակը բելառուսական հավելվածի ֆիլտրերից մեկն է, որը դրված է իրական ժամանակում, հայտնում է Gazeta-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Facebook-ը գնել է իրական ժամանակում դեմքին դիմակ դնելու MSQRD հավելված մշակած նախագծային ընկերությունը:
Masquerade Technologies-ի բելառուս նախագծողների MSQRD հավելվածը մատչելի է iOS օգտագործողների համար եւ ավելի քան 12 մլն ներբեռնում ունի:




























