Մոսկվա-Խաբարովսկ գնացքում ուղեւորները փորձել են տարաներով կեղծ կոնյակ տեղափոխել: Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժին տեղեկություն է ստացվել, որ Մոսկվայից Խաբաովսկ մեկնող գնացքներով ընդհատակյա սպառման նպատակով կեղծ կոնյակ է տեղափոխվում:
Օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է Մոսկվա-Խաբարովսկ գնացքում հայտնաբերել շուրջ մեկ տոննա ոգելից հեղուկ` կոնյակ, որը լցված է եղել 5 լիտրանոց պլաստիկ տարաների մեջ` առանց ակցիզային դրոշմանիշների:
Տարաները տուփերի մեջ թաքցված են եղել գնացքում: Պարզվել է, որ կեղծ կոնյակ տեղափոխող երկաթգծի աշխատողը մտադիր է եղել այն իրացնել Խաբարվսկում: Ներկայումս ապրանքը առգրավվել է եւ ուղարկվել փորձաքննության:


























