ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 10-ին, կազմել է 490.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.37 դրամ (աճել է 0.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.37 դրամ (նվազել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.93 դրամ (աճել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 241 դրամ, ոսկի՝ 19,671.68 դրամ, պլատին՝ 15,467.14 դրամ։
Մարտի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























