Նալչիկում հարձակում են գործել ՆԳՆ բարձրաստիճան մի աշխատակցի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահների իր աղբյուրը:
Միջադեպը տեղի է ունեցել Կուլիեւի փողոցի վրա՝ ՆԳՆ շենքի մերձակայքում: Անհայտ անձն ատրճանակից մի քանի անգամ կրակել է գնդապետ Ահմեդ Խամուրզովի վրա, երբ վերջինս նստում էր մեքենան:
Հարձակման արդյունքում, ՆԳՆ սպան վնասվածք է ստացել ձեռքից: Գնդապետին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:
Նալչիկում գիշերը նաեւ պայթեցրել են մեկ մեքենա:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել է տեղացիներից մեկը, որին կասկածում են ահաբեկչության մեջ:





























