Apple-ը լրատվամիջոցներին հրավիրել է իր արտադրանքի գարնանային շնորհանդեսին, որը կկայանա մարտի 21–ին:
Apple–ը իր հրավերքին կցել է նաեւ Let us loop you in կարգախոսը, որը կարելի է թարգմանել որպես՝ «Թույլ տվեք իրազեկել ձեզ», սակայն բառացի թարգմանության դեպքում այդ արտասովոր արտահայտության հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ Apple-ի կամպուսն ունի փակ օղակի ձեւ, հայտնում է Gazeta–ն:
Ակնկալվում է, որ մարտյան շնորհանդեսի ժամանակ ընկերությունը կներկայացնի iPhone 5SE–ը, որը կշարունակի iPhone 5 –ի գիծը, սակայն ավելի արդիականացված կլինի: Մասնավորապես այն սարքավորված կլինի iPhone 6s պրոցեսորով ու ավելի լավ տեսախցիկ կունենա՝ 8 ՄՊ-անոց: Ավելի վաղ համացանցում նաեւ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ շնորհանդեսին ներկայացվելու է արդիականացված iPad՝ 9.7 դյույմանոց տրամագծով:




























