ԱՄՆ դատարանը Իրանին պարտավորեցրել է ավելի քան 10.5 մլրդ դոլար վճարել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով Bloomberg–ը:
Դատավորի որոշումով Իրանը պետք է 7.5 մլրդ դոլար փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին ու եւս 3 մլրդ էլ՝ ապահովագրական ընկերություններին:
Մինչ այդ հայտնել էին, որ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է մի նյութ, որտեղ առաջին անգամ պատմել է այն մասին, թե ինչն է «ոգեշնչել» նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին՝ կազմակերպել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները:





























