Չինաստանը պատրաստ է սեփական էլեկտրական օդանավերի զանգվածային արտադրություն սկսել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով China Daily-ն։
Հաղորդվում է, որ Չինաստանում բարեհաջող փորձարկել են այդ օդանավը։ Թռիչքներն իրականացվել են ցածր ջերմաստիճանում։
RX1E երկտեղանոց օդանավը կարող է օդում մնալ 45-60 րոպե եւ զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն։ Լիցքավորման համար անհրաժեշտ է կես ժամ։
Այս պահին Չինաստանում արտադրվել է 4 էլեկտրական օդանավ։ 2016թ. կթողարկվի եւս 20-ը։





























