Կորեայի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Samsung ընկերության  նոր սմարթֆոնների՝ Galaxy S7-ի եւ Galaxy S7 Edge-ի վաճառքը։ Այս մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։

Նորամուծությունները Galaxy S6-ից տարբերվում են բարեփոխված մարտկոցներով, ինչպես նաեւ փոշուց եւ ջրից պաշտպանելու ունակությամբ։ Բացի այդ, հեռախոսներում նորից կհայտնվի microSD քարտի անցքը։

32 ԳԲ ներդրված հիշողությամբ Galaxy S7-ը հարավկորեական շուկայում արժի 836 հազար վոն կամ 690 դոլար, ինչը 40 տոկոսով էժան է xy S6-ի վաճառքի մեկնարկային գնից։ Galaxy S7 Edge-ն արժի 924 հազար վոն, ինչը 5.6 տոկոսով էժան է Galaxy S6 Edge-ի մեկնարկային գնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։