Վերջին երեք օրում արդեն 2 անգամ Երեւանի Սասունցի Դավթի արձանից ԱԻՆ փրկարարական ջոկատներն իջեցրել են միեւնույն քաղաքացուն։
Այսպես՝ Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է ոչ սթափ վիճակում եւ չի ցանկանում ինքնուրույն իջնել:
Փրկարարներն իջեցրել են 58-ամյա Հ. Պ.-ին քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ եւ մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ 1958 թ. ծնված Հ. Պ.-ին իջեցրել են ցած, իսկ հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:




























