Թուրքիայում մեծ արձագանք է գտել Իզմիր քաղաքում տեղի ունեցած միջադեպը, երբ տղամարդը բոլորի աչքի առաջ անխղճորեն երեխային գետնով է տվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրիում քաղաքացիները ականատես են լինում, թե ինչպես մի տղամարդ վազում է մի երեխայի հետեւից, նրան բռնում ու բարձրացնելով օդ՝ գետնով տալիս։ Անցորդները միջամտել են տղամարդուն, իսկ դեպքից ազդված անցորդներից մեկն էլ ապտակել է տղամարդուն։ Նա արդարացել է, թե երեխան դիպչել էր իր հեծանիվին։
Հիշյալ միջադեպի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո ոստիկանները գտել ու ձերբակալել են երեխային ծեծած տղամարդուն։











