Հանրապետության տարածքում մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ: Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի  +4+6, վաղը ցերեկը` +16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Կոտայքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Լոռիում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +12+16,

Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +13+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+17,

Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+19,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+15։