Որպեսզի միգրանտներն այլեւս առանց պատճառի ձեռք չտան տեղի կարճ հագած բնակչուհիներին ու միաժամանակ իմանան, թե ինչ է անվտանգ սեքսը, Գերմանիայի Բժշկական կրթության դաշնային կենտրոնը լայնածավալ տեղեկատվական պորտալ է ստեղծել, որտեղ 13 լեզվով պատմում են սեռական հարաբերությունների բարձրագույն իմաստնությունների մասին։
Հեղինակներն արաբերեն, թուրքերեն, պարսկերեն եւ նույնիսկ ռուսերեն մատչելի լեզվով ձեւակերպում են, որ «հարաբերությունները ենթադրում են մտերմություն երկու, իսկ երբեմն նաեւ ավելի մարդկանց միջեւ»: Նշվում է, որ «լավ հարաբերությունների ունիվերսալ սահմանում գոյություն չունի»: Կայքը պատմում է հետերոսեքսուալ եւ միասեռական հարաբերությունների իրավահավասարության մասին եւ որ պատահական սեռական կապերը եւս նորմալ են: Ներկայացումն ուղեկցվում է թեմատիկ պատկերներով, գրում է Lifenews-ը:
Նրանց համար, ովքեր մուտք չունեն էլեկտրոնային ռեսուրսներին, իշխանությունները սեռական իրազեկման տարբերակ են նախատեսել թեմատիկ գրքույկների տեսքով, որոնք տարածվում են հանրակացարաններում եւ միգրանտների համար ճամբարներում, ինչպես նաեւ դպրոցներում, որտեղ փախստականներ են սովորում:
Իմիջիայլոց, ներգաղթյալների շրջանում այդ գաղափարը հավանության չի արժանացել: Կամավորների խոսքով, փախստականները նույնիսկ լվացվելու հնարավորություն չունեն, հագուստի եւ հիգիենայի պարագաների պակաս կա. նման վիճակում ով է հիշում սեքսի մասին: Գրքույկը հատկապես վրդովեցրել է մուսուլմաններին: «Արեւմուտքը հերթական անգամ փորձում է մեզ որպես վայրենիներ ներկայացնել», — ասում են նրանք:




























