Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Մասնավորապես` նրա հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար «Արմավիա» ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Արմավիա» ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու Արազ Ալիկի Արազյանը` Անանիա Շիրակացու մեդալով:

Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են`

Գյուլնարա Քերոբի ԳԻՆՈՅԱՆԸ - ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման եւ գործարքների ձեւակերպման բաժնի պետ

Սիմոն Գրիգորի ԻԳԻԲԹԱՇՅԱՆԸ  - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ
Գենիկ Խաչիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ - «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Յուրի Ռաֆիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի Երեւանի լոկոմոտիվային դեպոյի ավագ վարպետ
Վարդան Ռուբիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Թամարա Կարապետի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ - «Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր կարգավար
Լեւոն Մամիկոնի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ - Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության գլխավոր մասնագետ
Տոնիկ Ստեփանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ - «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ի ֆրեզերագործ
Սլավիկ Ռադիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ - «Տրանսգազ» ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման ծառայության պետ:

Տարածքային կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել է`
Լարիսա Վարազդատի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ - Արմավիրի մարզպետի տեղակալ
Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են`
Լեւոն Սամսոնի ԱՍԼԱՆՅԱՆԸ - Լոռու մարզպետի խորհրդական
Արա Արտուշի ԴՈԼՈՒՆՑԸ - Սյունիքի մարզպետի տեղակալ
Սամվել Պողոսի ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ - Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Մովսես Խորենացու մեդալով.

Անահիտ Լյուդվիգի ՀԱԿՈԲՅԱՆԸ - Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ: