Դոնբասից ընդամենը կես տարի առաջ Կիսլովոդսկ տեղափոխված 14-ամյա դպրոցականի դաժան սպանությունից հետո Ստավրոպոլի քննիչները գլխավոր կասկածյալ`   19-ամյա Արտյոմ Հակոբյանի նկատմամբ դաշնային հետախուզում են հայտարարել: Իսկ իրենք խորացել են հանցագործի անձնական գործի ուսումնասիրման մեջ, գրում է   «Կոմսոմոլսկայա պրավդան Հյուսիսային Կովկասում» թերթը:

«Մշտապես ցուցակներում էր, պատմել է քննության աղբյուրը: Բռնել են, երբ թմրանյութի ազդեցության տակ է եղել: Անցյալ տարվա դեկտեմբերին հանցակից  Սուպռունով Ռ.Ս.-ի հետ սպիտակ «զրո վեց» էր գողացել: Հայտնվեց մեղայականով: Հետո հունվարին դարձյալ խոստովանություն գրեց, երբ բռնեցին Կիսլովոդսկի 48-ամյա բնակչի թալանելու համար: Խուզարկության ընթացքում նրա մոտ գրավատնից գողացված գրավատոմս են հայտնաբերել եւ մարիխուանա»:

Զարմանալին այն է, որ հետաքննության ընթացքում Հակոբյանին բաց էին թողնում  քաղաքից չբացակայելու ստորագրության դիմաց եւ նա նոր հանցանքներ էր կատարում: 

 Գոռլովկայից սպանված 14-ամյա փախստական աղջկա ծանոթները պնդում են, որ մարդասպանը նրա հետ ոչ մի կապ չի ունեցել: Անչափահասներն ասում են, որ տղան նախկինում անհանգստացրել է այլ աղջիկների: Նրանցից մեկին օգնել է եղբայրը` պաշտպանելով նրան, իսկ զոհի պարագայում իբր ոչ մեկը չի եղել, որ օգներ եւ ողբերգություն է տեղի ունեցել:  «Արտյոմն ընկերների հետ հաճախ էր անհանգստացնում աղջիկներին: Նա ինձ էլ է հետապնդել, հետո ընկերուհուս հանգիստ չէր տալիս: Բայց ես եղբայր ունեմ, մի անգամ հանդիպեց նրան ու խոստացավ մի տեղը պոկել, Հակոբյանը միանգամից նահանջեց: Ընկերուհիս էլ պաշտպան ուներ: Իսկ Սաշան չուներ»:

Իսկ երիտասարդը սոցցանցում գրառում է արել, որում խոստովանել է, որ շատ էր սիրում աղջկան եւ սպանել է, որովհետեւ նա իրեն անընդհատ ցավ էր պատճառում, խաղում էր զգացմունքների հետ: 

Սպանված աղջկա ընկերները պնդում են, որ աղջկա եւ   19-ամյա տղայի միջեւ սիրավեպ չի եղել: «Նա կարող էր ուղղակի կողքով անցնել ու լուսանկարվել, իսկ հիմա դա ներկայացնում է որպես Սաշայի հետ հարաբերություններ: Նրանց միջեւ ոչինչ չի եղել: Ուղղակի ոչ մեկը չկար, որ պաշտպաներ Սաշային, եւ այդ երեկո նա ուղղակի չի կարողացել դուրս պրծնել նրա ձեռքից: Ասում են` նա աղջկան քարշ է տվել կամրջի տակ` մութ տեղ, աղջիկը գոռացել է եւ բոլորը լսել են, բայց ոչ ոք օգնության չի հասել: Մենք այդպիսի շրջանում ենք ապրում…», - պատմել է սպանված աշակերտուհու ընկերուհիներից մեկը: 

Հիշեցնենք, որ սպանության մեջ կասկածվող Արտյոմ Հակոբյանը ձերբակալված է: Այս ամբողջ ընթացքում նա թաքնվում էր ոստիկաններից, չնայած սոցցանցերում գրում էր, թե իր արարքից հետո ինքնասպանություն կգործի:  Քննության վարկածի համաձայն, նա աղջկան քարով է սպանել եւ մարմինը նետել է կամրջի տակ` գետի հունը: Մարտի  5-ին հայտնաբերվել է մարմինը` բռնության հետքերով: