Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերության հինգ ուղեւորուհիներ ծեծել են իրար Բալթիմոր-Լոս Անջելես չվերթի ինքնաթիռում։ Կռվի պատճառ է դարձել բարձր երաժշտությունը։
Երկու աղջիկներ, որոնք ուղեւորների փոխանցմամբ, խմած են եղել, որոշել են երաժշտությունը լսել բարձրախոսներով։ Նրանց դիտողություն են արել, սակայն կանայք հրաժարվել են։ Դիտողությունից հետո երեք այլ ուղեւորուհիներ մոտեցել են նրանց եւ կռիվ սկսել՝ քաշելով մազերն ու հարվածներ հասցնելով, հաղորդում է Lenta-ն։
Լոս Անջելեսում կռվարարներին դիմավորել են ոստիկանները։ Որեւէ մեկին, սակայն չեն ձերբակալել, դաստիարակչական զրույցից հետո բոլորին ազատ են արձակել։











