Բյուրեղավանի 4-րդ հանրակացարանի բնակարաններից մեկից գողություն է կատարել նույն հանրակացարանի բնակիչ 29-ամյա Ժորա Ալեքսանյանը:
«Ծանոթ մարդ էր, գիշերը մտել եմ տուն, տնից գողություն եմ արել»,- այսպես ներկայացրեց գողություն կատարելու հանգամանքը Ժորա Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի 27-ին Բյուրեղավանի 4-րդ հանրակացարանի բնակիչն ահազանգել էր ոստիկանության բաժանմունք ու հայտնել, որ իր բնակարանից գումար են գողացել: Պարզվել է, որ գողություն կատարողը իրենց ծանոթ երիտասարդն է:











