ՌԴ Սարատովի մարզի քննիչները հետաքննում են Էնգելս քաղաի «էլդորադո» բար-սրճարանում կատարված սպանությունը: Անվտանգության աշխատակիցը մահացու հարվածներ է հասցրել հաճախորդներից մեկին, որը սկսել էր երգեր երգել:
Միջադեպը ֆիքսել են տեսախցիկները, փոխանցում է «Սարինֆորմը»:
Մարտի 6-ի գիշերը 42-ամյա տղամարդն ու նրա 47-ամյա եղբայրը ալկոհոլի ազդեցության տակ սկսել էին բարձրաձայն երգեր երգել:
Անվտանգության աշխատակցին դա դուր չէր եկել, եւ նա այցելուներին խնդրել էր լքել բարը: Սակայն փորձն ավարտվել է վիճաբանությամբ, եւ ծառայակիցը մի քանի անգամ հարվածել էր եղբայրներին: Հետո նա մոտեցել էր ավագ եղբորը եւ երկու անգամ հարվածել ոտքերով եւ երեք անգամ էլ հարվածել գլխին:











