Մոսկվայում այրվել է ճանապարհային ծառայության փայտյա շենքը։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, ովքեր այրել են շենքը եւ ընկերության 7 ավտոմքենաները, որոնցով ճանապարհային աշխատանքներ էին իրականացվում։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի երեկոյան Գրոդենի փողոցի վրա։  Չորս անհայտ անձինք դիմակներով թափանցել են կոմերցիոն ընկերություն, ծեծել պահակին, ինչից հետո վառելիք են լցրել եւ այրել  մի հարկանի շինությունը։ Կրակը այրել է նաեւ հարեւանությամբ գտնվող ԶԻԼ մակնիշի 7 ավտոմեքենաները։ Փլատակներից դուրս է բերվել մեկ տղամարդու դի։ Նրա ինքնությունը ճշտվում է։