Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ողջույններ է փոխանցել Ավստրիայից: Այսօր` սեպտեմբերի 21-ին, նա նշում է իր ծննդյան օրը: Տոնի կապակցությամբ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում պատմվածք է տպագրվել, որի հեղինակը ինքը` Լուժկովն է: Ստեղծագործությունը կոչվում է «Երկինքն էլ մեզ է նայում»:

Պատմվածքը մարմնամարզուհի Ելեն Մուխինայի մասին է, ով 1980-ին ողնաշարի վնասվածք էր ստացել եւ մինչեւ կյանքի վերջն անցկացրել է հաշմանդամի սայլակին գամված:

Լուժկովն այսօր դառնում է 74 տարեկան: Ծննդյան տոնը նա կանցկացնի արտասահմանում` ավստրիական հանգստավայրերից մեկում: