Նոր շրջադարձ իսրայելա-պաղեստինյան երկխոսության մեջ: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի միջանցքներում: Այդ մասին հաղորդում է Eueronews հեռուստաալիքը՝ վկայակոչելով «դիվանագիտական շրջանակների գաղտնի աղբյուրը»:

Միեւնույն ժամանակ մերձավորարեւելյան քառյակը փաստաթուղթ է պատրաստել, որը կոչ է անում Իսրայելին երկարաձգել բնակավայրերի շինարարության մորատորիումը:

Երկու գործիչների հանդիպումը կայացել մերձավորարեւելյան կարգավորման հետագա բանակցությունների մշուշոտ հեռանկարների ֆոնին: Ռամալլան հայտարարում է, որ համաձայն է շարունակել բանակցությունները Երուսաղեմի արեւելյան մասում հրեական բնակավայրերի շինարարության արգելման դեպքում: Իսրայելական իշխանությունները մորատորիումը երկրաձագելու մտադրություն դեռ չեն հայտնել, հաղորդում է RBC-ն: