Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները տեղեկատվություն են ստացել այն մասին, որ մայրաքաղաքի Հյուսիսային շրջանի 5 քոլեջներում ռումբ է տեղադրված։ Ներկայումս նրանք ճշտում են այդ տեղեկատվությունը։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, անհայտ անձը զանգել եւ հայտնել է, որ Մոսկվայի հյուսիսում գտնվող ճարտարապետաշինարարական քոլեջում ռումբ է տեղադրված, ինչից հետո կախել է լսափողը։
Հարկ է նշել, որ Հյուսիսային շրջանում կա 5 ճարտարապետաշինարարական քոլեջ` տարբեր հասցեներով, այդ պատճառով ոստիկանության աշխատակիցները մեկնել են բոլոր 5 հաստատություններ` տեղեկատվությունը ստուգելու համար:




























