Թեհրանը մտադիր է տարբեր զորատեսակների մասնակցությամբ ավելի լայնածավալ զորավարժություններ անցկացնել: Tasnim գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանին ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանը:

«Մենք ապագայում ավելի մեծ ուժերով եւ բոլոր ուղղություններով զորավարժություններ ենք անցկացնելու՝ ե՛ւ ցամաքում, ե՛ւ օդում, ե՛ւ ծովում»,- ընդգծել է Պուրդաստանը: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը քիմիական, մանրէաբանական եւ միջուկային զենք չէր օգտագործի, եթե անգամ ունենար:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ մարտի 8-ին եւ 9-ին Իրանի Զինված ուժերը սեփական արտադրության հրթիռների փորձարկման եզրափակիչ փուլի շրջանակում բալիստիկ հրթիռների փորձարկում կատարեց: Դա բազմաթիվ պետությունների քննադատության առիթ տվեց: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրին կոչ արեց «զգուշորեն գործել» եւ չնպաստել տարածաշրջանում լարվածության աճին: