Եվրամիությունն ու Ռուսաստանը քննարկում են ExoMars-ի առաքելության երկրորդ փուլը 2018-ից հետաձգել մինչեւ 2020 թվականը: Այս մասին Բայկոնուրում լրագրողներին հայտնել են «Ռոսկոսմոս» կորպորացիայի ղեկավար Իգոր Կոմարովն ու Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) ղեկավար Յոհան-Դիտրիխ Վերները:
Կոմարովի խոսքով, ռուսական կողմը դեռեւս չի ավարտել բանակցությունները ԵՏԳ-ի ղեկավարի հետ: «Հարցը դեռեւս քննարկվում է, բայց վերջնական որոշում չի կայացվել»,- ասել է «Ռոսկոսմոս»-ի տնօրենը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԵՏԳ-ի ղեկավարն իր հերթին նշել է. «Եթե տեսնեք իմ հաշվետվությունը, այնտեղ արդեն նշված է 2018-2020 թ.թ. ժամկետը: Բանն այն է, որ ժամկետը չի կարելի է տեղափոխել մեկ կամ երեք ամսով, բայց մենք շարունակում ենք բանակցությունները եւ որեւէ որոշում առայժմ չի կայացվել»:





























