Facebook ընկերությունը սելֆիի սիրահարների համար MSQRD ծրագիրն է ներկայացրել: Հիմա Android օպերացիոն համակարգով սմարթֆոն ունեցողները կարող են լուսանկարներին դիմակներ եւ աստղերի դեմքեր ավելացնել:

Ըստ Svopi-ի, նոր ծառայությունը, որի հեղինակները բելառուսցի մասնագետներն են, հասանելի էր iOS-ով աշխատող սարքերի օգտատերերին: Ի դեպ, դիմակներն ու աստղերի դեմքերը կարելի է ավելացնել ոչ միայն լուսանկարներին, այլեւ տեսանյութին:

Ներկայում Android-ով սարքերի համար նոր հավելվածը հասանելի է միայն բետա-տարբերակով, այդ պատճառով դիմակների ընտրությունը մեծ չէ: Սակայն ընկերությունում վստահեցնում են, որ շուտով սա կշտկվի:

MSQRD-ն ստեղծել են Բելառուսից մասնագետները, սակայն Facebook-ը գնել է այն, ինչի մասին հաղորդել է Մարկ Ցուկերբերգը: