Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտնել է, որ 1 բարել նավթի դիմաց 70 դոլարը նորմալ գին է համարում, փոխանցում է RNS-ը։

«Մեր երկիրը համարում է, որ 1 բարել նավթի դիմաց 70 դոլարը հարմար գին է»,- ասել է նա։

Ընդ որում, նախարարը նշել է, որ Իրանը պատրաստ է բավարարվել նաեւ ցածր գնով, սակայն չի նշել, թե խոսքը ինչ գնի մասին է։