Դուբայում 15-ամյա բրիտանացի Լյուք Բանիսթերը եւ նրա Tornado X-Blades Banni-UK թիմը 250 հազար դոլար է շահել World Drone Prix անօդաչու սարքերի առաջին համաշխարհային մրցույթում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը։
Լյուքի կառավարած դրոնը եզրագծին առաջինն է հասել՝ հաղթելով 150 մյուս մասնակիցներին եւ իր հետեւում թողնելով ֆավորիտ համարվող տեղի Dubai Dronetek թիմին։
Դրոնների մրցույթն առաջին անգամ մեծաթիվ հանդիսատես էր հավաքել անցյալ տարի։ Դուբայում World Drone Prix առաջնությունը նմանատիպ միջոցազռումներից խոշորագույններից է եւ ունի 1 մլն դոլար մրցանակին ֆոնդ։
Մրցույթի գլխավոր չլուծված խնդիրը ժամանցային տեսարաններն են եւ շոուն։











