Հայաստանում թույլ կտան տնային արեւային մարտկոցներ տեղադրել եւ ավելցուկը ցանցում վաճառել: Համապատասխան օրինագիծը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:

Մարտի 14-ին ներկայացնելով օրինագիծը՝ Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նշել է, որ 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արեւային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Մատակարարման չափով կհանվի նրանց էլեկտրաէներգիայի վճարման հաշվից:

Ինչ վերաբերում է ձեռնարկություններին. նրանք մատակարարման չափով կազատվեն եկամտահարկից եւ շահութահարկից: