Համացանցում հայտնվել են iPhone 7-ի հետին կորպուսի առաջին լուսանկարները։ Աշնանը սպասվող սմարթֆոնի լուսանկարները հրապարակվել են Nowhereelse.fr կայքում։
Լուսանկարը հայտնվել է կայքի գլխավոր խմբագիր Սթիվ Համերստոֆերի ձեռքում, որը նախկինում արդեն հրապարակել էր Apple-ի արտադրանքների լուսանկարները նախքան դրանց պաշտոնական շնորհանդեսը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Լուսանկարի աղբյուրը ենթադրաբար Catcher Technology ընկերությունն է, որը MacBook-ի iPhone-ի եւ iPad-ի մետաղական շասիների խոշորագույն մատակարարն է։ Շասսի դիզայնը հիշեցնում է նախորդ iPhone — 6 եւ 6s մոդելները։ Գլխավոր տարբերությունը ալեհավաքների տեղակայման հորիզոնական գծերի բացակայությունն է, ինչը հաստատում է նախկինում շրջանառվող լուրերն այն մասին, որ Apple սմարթֆոնը կունենա ամբողջովին հարթ հետին փական։





























