Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ Սիրիայում թողնել Ս-400 զենիթահրթիռային համալիրները։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը, փոխանցում է  «Ինտերֆաքս»-ը։

«Երբ մենք տեսնենք, որ Սիրիայում իրադարձությունների զարգացումը գնում է այն ուղղությամբ, ինչպես այսօր պատկերացնում է նախագահը, գլխավոր շտաբը, ՊՆ-ն, այն ժամանակ էլ պարզ կլինի, թե քաղաքական բաղադրիչը հաջողությամբ առաջ է ընթանում, իսկ սիրիական բանակն ու ոստիկանությունն էլ ի վիճակի է ինքնուրույն ոչնչացնել Սիրիայում ահաբեկչության օջախները»,- ասել է նա։

Օզերովը նաեւ հավելել է, որ Սիրիայում դեռեւս կմնա 2 բազա՝ ռազմաօդային եւ ռազմածովային, որոնցում կա մոտ 800 մարդ։