ՆԱՏՕ-ին անդամագրվելու Վրաստանին ուղղված հրավերը ուժի մեջ է: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: Յուրաքանչյուր երկիր կարող է որոշել՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը եւ ինչ միությունների մեջ մտնել:

Ռասմուսենը նշել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկրները համապատասխան սկզբունքը հաստատել են 1997թ. Հիմնարար ակտում եւ Հռոմի 2002թ. Հռչակագրում: