Սումգայիթ քաղաքում զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ հինգ մարդ է ձերբակալվել: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են քաղաքի ոստիկանությունից: Ձերբակալվածները Սումգայիթի բնակիչներ Էլվին Ֆարհադովը, Սամիր Ղահրամանովը, Մուշվիգ Հասանովը, Ազեր Բանդալիեւն ու Ռուսլան Ֆարաջեւն են:

Նրանք դատարանի վճռով դատապարտվել են վարչական պատիժների տարբեր ժամկետների:

Սումգայիթի քաղաքապետարանի առջեւ զանգվածային ծեծկռտուքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 11-ին: Ականատեսների վկայությամբ, կռիվը տեղի էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների ազգականների միջեւ: Ոստիկաններին հաջողվել էր ցրել ամբոխին: Արդյունքում տուժել էին մի քանի անձ: