Մոտ ժամանակներս սպասվում է, որ Թուրքմենստանը կմիանա թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին։ Սեպտեմբերի 21-ին այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Սադեթին Քալքանը, ով ներկայուսմ այցով գտնվում է Բաքվում։

«Թուրքմենստանը մոտեցել է Թյուրքալեզու երկրների ԽՎ կազմում ընդգրկվելուն: Մենք սպասում ենք, որ մոտ ժամանակներս Թուրքմենստանը կմիանա վեհաժողովին»-նշել է Քալքանը՝ հավելելով, որ  Ուզբեկստանն այս հարցում փորձում է ցուցաբերել որոշակի անկախություն։

«Կարծում եմ, որ Ուզբեկստանը դեռեւս կողքից կհետեւի գործընթացին, սակայն թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի դռները միշտ բաց են Ուզբեկստանի համար»-նշել է նա։

Նշենք, որ թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 2008 թվականի գարնանը՝ Ադրբեջանում։ Քարտուղարությունը գտնվում է Բաքվում։