2010 թվականի առաջին 7 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացել է երկու անգամ։ Ներկա դրությամբ, երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը 29 մլն դոլար է գնահատվում։ Հայաստանից Մինսկը թանկարժեք մետաղներ, էլեկտրասարքավորումներ եւ գյուղատնտեսական ապրանքներ է գնում։ Երեւանն, իր հերթին, «ԲելԱզ»-ներ է ներկրում։ Բացի այդ, երկրում բելոռուսական տրակտորների մասերի արտադրության է սկսվել։ Որոշ գնահատականներով, մինչեւ տարվա վերջ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 40 մլն դոլարի։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























