Բոլոր քայլերը, որոնք կօգնեն նվազեցնել Սիրիայում լարվածությունը, կարեւոր նշանակություն ունեն: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Ռեյը՝ մեկնաբանելով Սիրիայից իր զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի որոշումը:
«Ցանկացած քայլ, որը կարող է նպաստել Սիրիայում բռնության դեէսկալացիային, շատ կարեւոր է ու կարող է ամրապնդել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանի ջանքերը քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ»,- հայտնել է նա: Ռեյը նաեւ դրական քայլ է անվանել Ժնեւում Սիրիայի հարցով բանակացությունների վերսկսումը, գրումէ «ՌԲԿ»-ն:





























