Բաքվում ընթացող «Ուզեիր Հաջիբեյլի-125» երաժշտական փառատոնը, որին աշխարհի տարբեր երկրներից տասնյակ երաժիշտներ են մասնակցել, սկանդալային ընթացք է ունեցել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փառատոնի մասնակիցներից շատերը խոստովանել են, որ երբեւէ չեն լսել կոմպոզիտորի մասին: Մասնավորապես, ամերիկացի Դեվիդ Լիվելին, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գինդինը, Սերգեյ Կուդրյակովը խոստովանել են, որ երբեք չեն լսել Ուզեիր Հաջիբեկովի մասին:
Ամենաանհեթեթ իրավիճակում հայտնվել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը, ով վրդովված ադրբեջանցի լրագրողների հարցին ի պատասխան նշել է, որ ոչինչ էլ չի պատահել. «Մենք նման փառատոններ կազմակերպում ենք, որ օտարերկրյա երաժիշտները գան մեր երկիր եւ ծանոթանան մշակույթի հետ: Ուսումնասիրեն ադրբեջանցի կոմպոզիտորների գործերը եւ ներառեն իրենց երգացանկում»:





























