«Ջաբհաթ Ան-Նուսրա» իսլամական ահաբեկչական խմբավորումը հայտնել է Սիրիայում նոր գրոհի նախապատրաստության մասին: Այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը` վկայակոչելով ջիհադականների առաջնորդներին:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը պարտություն է կրել եւ 48 ժամվա ընթացքում «Ջաբհաթ Ան-Նուսրան» Սիրիայում հարձակում կսկսի», - հայտնել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ «առանց ռուսաստանյան ավիահարվածների մենք վաղուց Լաթաքիայում կլինեինք»:
Ռուսաստանը Սիրիայում օդային գրոհներ էր սկսել 2015-ի սեպտեմբերի վերջին: 2016-ի մարտի 14-ին Մոսկվան հայտնեց ռուսական զորքը Սիրիայից դուրս բերելու մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ զինվորականները կատարել են այդ տարածաշրջանում իրենց առջեւ դրված խնդիրները: Մարտի 15-ին ռուսաստանյան օդանավերի առաջին խումբը հեռացել է Սիրիայից:





























