NEWS.am-ն զգալի կրճատումներով ներկայացնում է The Wall Street Journal-ում տպագրված «Բարբարա Բոքսեր (Հայաստան)» հոդվածը:

Մտածե'ք նախագահի ընտրյալ Մեթյու Բրայզայի մասին, ով քաղաքականության զոհ է դառնում ընտրությունների տարում եւ Կապիտոլիումի բլրում էթնիկ լոբբիների գործունեության արդյունքում:

Պրն. Բրայզան բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ դիվանագետ է, ով երկու տասնամյակ աշխատում է Կովկասում եւ Ասիայում։ Մայիսին նախագահ Օբաման նրա թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Սակայն նրա հաստատումը վտանգի տակ է կալիֆորնիացի սենատոր Բարբարա Բոկսերի պատճառով։

Պրն. Բրայզայի դեմ առավել ակտիվ հանդես է գալիս Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն։ Ազդեցիկ հայկական լոբբին պնդում է, որ Բրայզան կանխակալ վերաբերմունք ունի տարածաշրջանում Հայաստանի երդվյալ թշնամիներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ։

Այն, որ Բրայզային այս անհանգիստ եւ դժվար տարածաշրջանում հարգում են բոլորը, նրա դիվանագիտական ունակությունների ապացույցն է։ Սակայն նա երկար ծառայության ցուցակ ունի, որը մարդկանց մեծամասնությունը զգալի փորձ կարող է համարել, բայց որը Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն կարող է օգտագործել նրա դեմ պայքարում։

Ի դեպ, Բաքվում դեսպանի պաշտոնը թափուր է 14 ամիս։ Սա ձեռնտու է Հայկական ազգային կոմիտեին։ Հայկական լոբբին շատ կցանկանար թուլացած տեսնել Ամերիկայի եւ թուրքական աշխարհի կապերը։

Ադրբեջանցի առաջնորդները դեսպանի բացակայությունը դիտում են իբրեւ ԱՄՆ կողմից քամահրանքի նշան։