Samsung-ը կարող է սեփական սոցիալական ցանցը գործարկել՝ Waffle անվանումով: Ընկերության հաղորդագրության համաձայն, նոր սոցցանցի օգտատերերը կկարողանան համատեղ կոլաժներ ստեղծել՝ ընկերների կողմից արդեն ներբեռնված լուսանկարներին ավելացնելով իրենց նկարներն ու գրառումները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Waffle-ը Samsung ընկերության նոր ծառայություններ մշակող եւ փորձարկող C-Lab բաժնի մշակումն է: Այն ներկայացվել է ամերիկյան SXSW 2016 մեդիա-փառատոնի ժամանակ: Beta-տարբերակն արդեն հասանելի է Android օպերացիոն համակարգ ունեցող սարքերի համար:
2016 թվականի ամռանը Samsung-ը կարող է փակել այս ծրագիրը, եթե սպասելիքները չարդարանան: Ամերիկյան Verge-ի փոխանցմամբ, իրադարձությունների դրական զարգացման դեպքում լիարժեք բջջային ծառայություն կգործարկվի ինչպես Android-ի, այնպես էլ Ios-ի համար:





























