Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանին Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները, ինչպես նաեւ Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը, Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլը, Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ: