Լուսանկարիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ, ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից:
Հիշեցնենք, որ 1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ, սեպտեմբերի 21-ը հռչակվել է որպես Խաղաղության միջազգային օր:
21-ամյա Աշոտ Պողոսյանն սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից եւ մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, որոնց թվում են World Press Photo-ն եւ World photo view-ն:





























