Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-իրանական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած իրավախախտին։ Այս մասին NEWS.am –ին հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Ըստ առկա տեղեկությունների՝ Սյունիքի մարզի Ագարակ անցակետում անհայտ անձը գիշերը ՀՀ սահմանը հատելիս ներկայացրել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու անձնագիր։
Սահմանապահը փաստաթուղթը զննելիս հայտնաբերել է, որ այն կեղծ է։ Մանրամասն զննման արդյունքում պարզվել է, որ իրավախախտը փոխել է անձնագրի տիրոջ տվյալներով էջը։
Գործող օրենսդրության համաձայն՝ ձերբակալվածին հանձնել են ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին հետագա քննության համար։




























