Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տոնական հավաք է կազմակերպելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ միջոցառումը նվիրվելու է Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին: Տոնական հավաքին մասնակցելու են ՀԱԿ անդամ կուսակցությունների լիդերները, ակտիվիստները, ընդդիմության համակիրները։ Հնարավոր է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես մասնակցի տոնական միջոցառմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 19–րդ տարեդարձը։





























