Ներկայումս «Կավկազ» նավահանգստում մաքսային ձեւակերպում է անցնում 16 վագոն ցորեն, որը նախատեսված է Հայաստանի համար: Այդ մասին սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ զրույցում հայտարարել է «Բլեքսիա Ֆերրի եւ ինվեստիցիի» ընկերության տնօրեն Խոկիմ Մատչանովը: Նրա խոսքով, լաստանավը պետք է ծով դուրս գար սեպտեմբերի 20-ին, սակայն հաշվի առնելով, որ խոստացել է օպերատիվ կերպով ցորենը հասցնել Հայաստան, նախապես հետաձգել է լաստանավի մեկնումը, նաեւ հայտարագրված եւ ձեւակերպված վագոնների փոխարեն լաստանավի վրա է տեղադրել ցորենով վագոնները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից, զրույցի վերջում Մատչանովն ասել է, որ իր ընկերությունն անում է ամեն ինչ ցորենը շուտ ուղարկելու համար:





























