Հայաստանи հագուստի բրենդային խանութներում խաբեություն է տիրում։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ խոսքը հագուստի այն խանութների մասին է, որոնք պատկանում են օլիգարխներին, կիսաօլիգարխներին կամ նրանց, ովքեր իրենց օլիգարխ են կարծում։ Այսպես կոչված զեղչերի ամիսներին հագուստի գինն ուղղակի բարձրացնում են, հետո իբր թե 30 տոկոս զեղչ են դնում եւ ուղղակի հագուստը վաճառում են նախկին գնով։ «Օլիգարխների խանութներում գների հետ կեղծիք եւ խաբեբայություն է տիրում»,- ընդգծել է Զոհրաբյանը։