ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 17-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են պտղատու այգիները, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ 0-2 աստիճան: Մարտի 18-ին եւ 19-ին այդ վայրերում ջերմաստիճանը կլինի -2-3, գետնի մակերեւութին՝ -4-5 աստիճան:
Մարտի 17-ին Սյունիքում եւ Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի եւս 2-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0-2, իսկ վաղը ցերերկը՝ +8+10 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,
Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,
Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-3,
Լոռիում՝ գիշերը` -4-7, ցերեկը` +6+10,
Տավուշում՝ գիշերը` -2-6, ցերեկը` +7+12,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+10,
Արարատում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +8+11,
Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +8+11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` 0-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` +8+11,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +4+9,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4-7, ցերեկը` 0+3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +2+7։



























