Համացանցում տարածվել է Իոսիֆ Ստալինի հարազատ թոռնուհի, ԱՄՆ քաղաքացի Քրիս Էվանսի լուսանկարները։ Դրանք Facebook-ում նրա էջում հրապարակվել են 2015թ. մարտին, սակայն հանրությանը հայտնի են դարձել միայն հիմա։
Լուսանկարներում Էվանսը պատկերված է խաղալիք ինքնաձիգով եւ կիսատաբատի մեջ խրած 2 ատրճանակով։ Նրա գոտուց պլաստիկե ձեռնաշղթաներ են կախված, ինչպես նաեւ փոքր փափուկ արջուկ, փոխանցում է Lenta-ն։
Բաց աղբյուրների տեղեկություններով՝ 43-ամյա էվանսը (ծնված Օլգա Պիտերս) Սվետլանա Ալլիլուեւայի եւ Ուիլյամ Պիտերսի դուստրն է։ Նշենք, որ էվանսը բացասաբար է վերաբերվում իր պապին՝ Իոսիֆ Ստալինին։





























